«Մարիա» ֆաբրիկան իր սպառողին է ներկայացնում հայկական տեքստիլ արտադրանք: Արտադրում ենք ինչպես պրեմիում կարգի անկողնային պարագաներ՝ պատրաստված բարձրորակ սատինից, այնպես էլ էկոնոմ կարգի անկողնային պարագաներ՝ պատրաստված բամբակյա կտորից:
Հումքը միայն բնական է, ինչի շնորհիվ ստեղծվում են որակյալ և հիպոալերգիկ պարագաներ:
Ընկերությունը զինված է նորագույն կարի մեքենաներով և սարքավորումներով, որոնք թույլ են տալիս ստանալ բարձրակարգ արդյունք:
Մենք առաջարկում ենք նաև՝
✓ ասեղնագործություն (լոգո, նախշեր),
✓ ջրակայուն ներքնակերեսներ,
✓ մանկական անկողնային պարագաներ,
✓ ծածկոցներ,
✓ խոհանոցային և լոգանքի սրբիչներ և այլն։





